Ալեքսեյ Սորոկին. 2018թ ԱԱ եզրափակչի համար Ռուսաստանն առաջարկում է միայն «Լուժնիկին»

Ալեքսեյ Սորոկին. 2018թ ԱԱ եզրափակչի համար Ռուսաստանն առաջարկում է միայն «Լուժնիկին»

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առայժմ պատրաստ չէ որպես «Լուժնիկին» այլընտրանք առաջարկել այլ մարզադաշտ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, հաղորդել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը:

«Լուժնիկին» գլխավոր սպորտային օբյեկտն է, որն այցելել է ՖԻՖԱ-ի հանձնաժողովը` Մոսկվա կատարած այցի շրջանակներում:

«Եզրափակիչը ծրագրվում է անցկացնել «Լուժնիկիում»: Համաձայն ՖԻՖԱ-ի կողմից ներկայացված հայեցակարգի` սա միակ մարզադաշտն է, որտեղ հնարավոր կլինի տեղավորել եզրափակչի համար անհրաժեշտ հանդիսատեսի քանակությունը` 80 հազար մարդ»,-ասել է Սորոկինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---