Եվրոպայի սամբոյի առաջնությունը կմասնակցեն 16 հայ մարզիկներ

Եվրոպայի սամբոյի առաջնությունը կմասնակցեն 16 հայ մարզիկներ

PanARMENIAN.Net - Մայիսի 17-21-ը Մոսկվայում կկայանա Եվրոպայի սամբոյի առաջնությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշեց, որ այս ստուգատեսին կմասնակցեն 16 հայ մարզիկներ:

Մարզական սամբոյի պայքարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Արթուր Առաքելյանը (62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ),Անդրանիկ Նաղդալյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Կարեն Ջանոյանը ( 90 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ):

Մարտական սամբոյում ելույթ կունենան Մխիթար Մխիթարյանը (52 կգ), Հարություն Մեհրաբյանը (57 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ) և Արտակ Սաթինյանը (100 կգ):

Իսկ Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (64 կգ) կմասնակցեն կանանց առաջնությանը:

Հավաքականի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Վովիկ Խոջոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, իսկ Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ֆեդերացիայի նախագահը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---