«Երկիր». Նաիրա Զոհրաբյանը դառնալու է Ազգային ժողովի փոխնախագահ

«Երկիր». Նաիրա Զոհրաբյանը դառնալու է Ազգային ժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է. «Չնայած նրան, որ մամուլում վերջին օրերին շատ էր շրջանառվում այն լուրը, թե ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշանակվելու է կրթության և գիտության նախարար, սակայն մեզ հայտնի դարձավ, որ վերջինս գործադիրում իրեն չի պատկերացնում: Մեր տեղեկություններով, նա ամենայն հավանականությամբ դառնալու է Ազգային ժողովի փոխնախագահ: Որոշ տեղեկությունների համաձայն, Զոհրաբյանն արդեն իսկ հարցը քննարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ստանալով վերջինիս համաձայնությունը»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---