Թայգեր Վուդսը Forbes-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնությունների ցուցակում 12-րդն է

Թայգեր Վուդսը Forbes-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնությունների ցուցակում 12-րդն է

PanARMENIAN.Net - Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է ի աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնությունների ավանդական վարկանիշը, որտեղ հայտնվել է 14 մարզիկ:

Մարզիներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է գոլֆիստ Թայգեր Վուդսը` 12-րդը: Բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսը և Կոբի Բրայանտը 15-րդ և 27-րդ հորիզոնականներում են: Աշխարհի 2-րդ և 3-րդ ռակետներ Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը զբաղեցրել են 31-րդ և 47-րդ հորիզոնականները: Դևիդ Բեքհեմը 32-րդում է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին` 44-րդ և 50-րդ:

Ցուցակում են հայտնվել նաև բռնցքամարտիկներ Մեննի Պակյոն, Ֆլոդ Մեյվեզերը և Ալեքս Ռոդրիգեսը, թենիսիստներ Մարիա Շարապովան, Սերենա Ուիլյամսը, Նա Լին:

Աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնությունների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է երգչուհի Ջենիֆեր Լոպեսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---