«ԱրմենՏել»-ն աշխատում է ելքային զանգերի ծառայության վերականգնման վրա

«ԱրմենՏել»-ն աշխատում է ելքային զանգերի ծառայության վերականգնման վրա

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվում էին այդ պահին 2G (GSM) ցանցում նկատվում էին խնդիրներ ելքային զանգերի հետ:

«Խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումն կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Այս պահին վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը խորհուրդ է տալիս բաժանորդներին, ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---