«ԱրմենՏել»–ի բաժանորդների մի մասի կապը դեռ վերականգնված չէ

«ԱրմենՏել»–ի բաժանորդների մի մասի կապը դեռ վերականգնված չէ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» բջջային ցանցի բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: PanARMENIAN.Net ին «ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, վերականգնողական աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը տեղեկեկացնում է, որ շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից:

Ավելի վաղ «ԱրմենՏել» ընկերության մամուլի պատասխանատու Անուշ Բեգլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր, բոլոր այն բաժանորդները, ում մոտ դեռևս կան խնդիրներ ելքային զանգերի հետ կապված, մոտակա մեկ ժամվա ընթացքում կվերականգնվի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---