Վարզադատ Ավետիսյան. Հնարավորություն ունենք պայքարելու ԵԱ ուղեգրի համար

Վարզադատ Ավետիսյան. Հնարավորություն ունենք պայքարելու ԵԱ ուղեգրի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում` նախապատրաստվելով մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարզադատ Ավետիսյանը նշել է, որ մանրամասն ուսումնասիրել են հակառակորդների խաղը և արդեն գիտեն, թե ինչ մարտավարությամբ պետք է հանդես գանք յուրաքանչյուր խաղում: «Որքանով կաշխատի այդ մարտավարությունը, ցույց կտա ժամանակը: Այս օրերին մենք հիմնականում ուսմնասիրելու և մշակելու ենք տակտիկական մտահղացումները, այնուհետև փորձելու ենք այն իրագործել մարզումների ժամանակ»,- Ավետիսյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մարզիչը նշել է, որ բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, նրանց ներուժը մեծ է: «Երեք թիմերն էլ բավականին լավ թիմեր են: Հուսով եմ, որ մեզ հաջողությունը կժպտա և տղաները կկարողանան լավ հանդես գալ, քանի որ լավ որակներ ունեն և կարծում եմ մենք հնարավորություն ունենք պայքարել եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար»,- ընդգծել է նա:

Էլիտ ռաունդում Հայաստանի ընտրանու մրցակիցներն են լինելու Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի ընտրանիները: Ի տարբերություն առաջին որակավորման փուլի, որը տեղի է ունեցել Երևանում, թիմում կան 3 նորեկներ: Խաչատուր Ավետիսյանին, Բենիկ Հովհաննիսյանին և Հովհաննես Միրանյանին փոխարինել են Արարատ Պողոսյանը, Արմեն Դերձյանը և Վասպուրակ Մինասյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---