ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայ զինվորականները կշարունակեն իրենց մասնակցությունը Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող կոնֆերանսին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, Ադրբեջանի իշխանությունները վերցրել են իրենց վրա կոնֆերանսին մասնակցող հայ սպաների` գնդապետ Մուրադ Իսախանյանի եւ ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանի անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը: Նշենք, որ նախօրեին Բաքվում «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները կոնֆերանսին հայերի մասնակցելու դեմ բողոքի ցույց են անցկացրել այն հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում էր ՆԱՏՕ-ի կոնֆերանսը: Ծայրահեղականների մի խմբի հաջողվել էր ներխուժել կոնֆերանսի դահլիճ: Միջադեպի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր ահանգստությունն է հայտնել:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---