Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները

Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանում ընթացող ցույցերի մասին՝ միևնույն ժամանակ անտեսելով Հայաստանի բազմահազարանոց ակցիաներն ու բերման ենթարկելու զանգվածային դեպքերը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են, կարծես, հրահանգով ամերիկյան և եվրոպական բոլոր լրատվամիջոցներն անդադար լուսաբանում Վրաստանի ցույցերը։ Նրանք այնպիսի ռեպորտաժներ են անում, որ այդ ակցիաների մասնակիցները որպես հերոսներ են ներկայացվում․․․Նրանք արդարացնում են ցանկացած հակաօրինական արարք, իրավունքների ոչ մի խախտում ընդհանրապես չեն տեսնում։

Ինչ վերաբերում է բազմահազարանոց ակցիաներին Հայաստանում, ապա արևմտյան լրահոսը դրանք կարծես անտեսում է։ Նրանք կարծես ձևացնում են, թե այնտեղ ոչինչ չի կատարվում։ Կամ ներկայացնում են որպես հայ ժողովրդի կամքը չարտահայտող և իբր դրսից կառավարվող»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի վերաբերյալ Արևմուտքի «մեռելային լռության» մասին, թեև նրանց դեմ կոպիտ ուժ է կիրառվում, մինչդեռ ԱՄՆ–ն «ամեն օր հարձակվում է Վրաստանի իշխանությունների վրա ցուցարարների հետ կոպիտ վարվելու համար»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացրած մայիսի 15–ի օրակարգի համաձայն Ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվելու են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ), քանի որ ժամը 17:00-ին օպերայում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառման հետ կապվա ժամը 15։00–ից Օպերայի հարակից փողոցները փակ են լինելու։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ երթերը սկսվելու են նախանշված տեղերից և կոչված են ցույց տալու ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---