Իրանի ԱԳՆ. Պատժամիջոցներից հրաժարվելը ցույց կտա «վեցնյակի» մտադրությունների լրջությունը Բաղդադում

Իրանի ԱԳՆ. Պատժամիջոցներից հրաժարվելը ցույց կտա «վեցնյակի» մտադրությունների լրջությունը Բաղդադում

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստն այսօր հայտարարել է, որ Իրանի ու վեց համաշխարհային տերությունների միջև բանակցությունների արդյունքում պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ պարսիկ դիվանագետի, միայն դա կարող է վկայել, որ Իրանի գործընկերները մտադիր են լուրջ բանակցություններ վարել Իրանի հետ:

Բանակցությունները մեկնարկում են Բաղդադում մայիսի 23-ին: Բանակցություններում Իրանի գործընկերները կլինեն ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---