Մեքսիկական բանակը ձերբակալել է «հոգեկան» Էլիսոնդոյին, որը 49 մարդու սպանության կազմակերպման մեջ է կասկածվում

Մեքսիկական բանակը ձերբակալել է «հոգեկան» Էլիսոնդոյին, որը 49 մարդու սպանության կազմակերպման մեջ է կասկածվում

PanARMENIAN.Net - Մեքսիկական բանակը ձերբակալել է «հոգեկան» Դանիել Էլիսոնդոյին, որը 49 մարդու սպանության կազմակերպման մեջ է կասկածվում, Էլիսոնդոն ղեկավարում էր Մեքսիկայի ամենահզոր ու դաժան թմրակարտելներից մեկը՝ «Լոս Սետասը», հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Մեքսիկայի պաշտպանության նախարարության վրա հղումով:

Մայիսի կեսին Մոնտերեյ քաղաքի շրջակայքում փաթեթների մեջ հայտնաբերվել էին 49 մարդու մաիմինների մասնատված հատվածներ՝ 43 տղամարդւո և 6 կանանց:

Ընդամենը ձերբակալվել է 44 մարդ, առգրավվել է գրեթե 4 տոննա մարիխուանա, 140 միավոր զենք:

2006թ. ի վեր Մեքսիկայում իսկական պատերազմ է գնում կառավարության ու կազմակերպված հանցավոր խմբերի միջև:

Բախումների արդյունքում մահացել է մոտ 47,5 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---