ԱՄԵՐԻԿԱՑԻ ԱՍՏՂ ՇԵՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

PanARMENIAN.Net - Վերջերս հյուրախաղերով Մոսկվա այցելած հռչակավոր ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Շերը (ծնունդով Շերիլին Սարգսյան) հունիսի 22-ին մասնակցել է իր պատվին հայկական համայնքի կողմից «Արարատ-Հայաթ» հյուրանոցում կազմակերպված ընդունելությանը: Երեկոյին նրան ուղեկցում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա» թերթը, առաջինը երգչուհուն ներկայացրել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանին, որը միանգամից հրավիրել է Շերին այցելել պատմական հայրենիք: «Ես եղել եմ այնտեղ: Որքան ինձ նման մարդիկ կան Հայաստանում: Դա ամենաթանկն է այն ամենից, ինչ ես ունեմ»,- պատասխանել է Շերը եւ խոստացել կրկին այցելել Հայաստան առաջին իսկ հնարավորության դեպքում: Այժմ ընթանում են բանակցություններ, քննարկվում է այցի ստւյգ ժամկետը: Այնուհետեւ աստղին նվիրաբերել են մի նկար` Շերի դիմանկարը հայկական տարազով եւ Արարատյան դաշտավայրի կոնյակ: «Իմ հայրն էլ այնտեղից է»,-ասել է հուզված երգչուհին: Մեկ ժամ անց նա հեռացել է ընդունելության դահլիճից: Հյուրերը, որոնց թվում էին «Յունիասթրում բանկի» տնօրենների խորհրդի փոխնախագահ Գագիկ Զախարյանը, Արգենտինայի դեսպան, սենատոր Օգանես Օհանյանը, Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, «Տռոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը, «Cigar cian» տնօրենների խորհրդի նախագահ Արտաշես Շիրիկյանը, ռուսական «ԱՏԱ Մոտորս» ընկերության նախագահ Լեւոն Հայրապետյանը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը, ճանապարհել են Շերին ծափահարություններով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---