Մայիսի 23 -ին Մոնպելյեում կմեկնարկի սպորտային մարմնամարզության ԵԱ

Մայիսի 23 -ին Մոնպելյեում կմեկնարկի  սպորտային մարմնամարզության ԵԱ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մայիսի 23 -ին կմեկնարկի մեծահասակների և երիտասարդների սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի մեծահասակների հավաքակոնւմ հանդես կգան Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահան Վարդանյանը, Արթուր Դավթյանը, իսկ երիտասարդականի կազմում կմասնակցեն Արմեն Պետրոսյանը, Վիգեն Խաչատրյանը և Արամ Մովսիսյանը:

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն առաջին անգամ կմասնակցի նաև թիմային պայքարին:

Հայաստանի թիմը մարզում են Աշոտ Գասպարյանը, Արտյոմ Ավետյանը և Տիգրան Պետրոսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և նրա օգնական Սոս Սարգսյանը Մոնպելյեում հանդես կգան մրցավարի դերում, իսկ պատվիրակության ղեկավարներն են Արմեն Զալիբեկյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը:

Առաջնությունը կավարտվի մայիսի 27 –ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---