Ադրբեջանում ձերբակալվել է «Եվրատեսիլի» միանգամից 11 հակառակորդ

Ադրբեջանում ձերբակալվել է «Եվրատեսիլի» միանգամից 11 հակառակորդ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 11 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է «Եվրատեսիլ»մրցույթի անցկացումը Բաքվում:

Ձերբակալվածներից մեկը՝ Ալի Ալիևը, տեղի «Իսլամ» խանութի սեփականատերն է: Ոստիկանները խուզարկության արդյունքում խտասկավառակներ են հայտնաբերել մրցույթի վերաբերյալ քննադատությամբ, ինչպես նաև կոչերով ու կարգախոսներով, որոնք քարոզում են ծայրահեղական իսլամ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվում: Ինչպես ասվում էր, նման խտասկավառակներ ու թռուցիկներ են հայտնաբերվել Բաքվի ու Սումգայիթի մի քանի շենքերի մուտքերում: Քարոզչական նյութերը միատեսակ փաթեթներում են եղել: Ենթադրվում է, որ խտասկավառակները պատրաստվել են Իրանում:

Իրանի հոգևորականները քննադատել էին Ադրբեջանի իշխանություններին, քանի որ «Եվրատեսիլի» օրերին նախատեսվում էր համասեռամոլների շքերթ անցկացնել Բաքվում: Մայիսի 21-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը պահանջեց Թեհրանից դադարեցնել «հակաադրբեջանական քաղաքականությունը»: Քաղաքական գործիչը հերքել է շթերքի անցկացման մասին տեղեկությունները:

«Եվրատեսիլի» բացման արարողությունը տեղի է ունեցել Բաքվում մայիսի 19-ին: Մրցույթը տեղի կունենա մայիսի 22-26-ը: Նախկինում, մրցույթի մասնակիցների հասցեին սպառնալիքներով հանդես են եկել կրոնական ծայրահեղականները: Ապրիլի սկզբին իսլամիստական կայքերից մեկում մի հաղորդագրություն հայտնվեց, որի հեղինակը պնդում էր, որ հարձակումներ են կազմակերպվելու «Եվրատեսիլի» մասնակիցների դեմ, որոնց հեղինակն անվանում է «շայտանի ուժեր», «այլասերվածներ» և «աշխարհի համասեռամոլներ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---