ԵՀՄՖ ղեկավար. ՀՀ ԱԳՆ-ն անտարբեր է Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հանդեպ

ԵՀՄՖ ղեկավար. ՀՀ ԱԳՆ-ն անտարբեր է Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հանդեպ

PanARMENIAN.Net - «Ես շատ եմ դիմել տարծաշրջանում ՀՀ դեսպաններին, որպեսզի նրանք աջակցեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի առաջխաղացմանը, սակայն մերժում եմ ստացել»,-այսօր Երևանում հայտարարել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա նշել է, որ միայն ՀՀ ԱԳՆ հարցապնդումն, ուղղված Հայաստանում ու Ադրբեջանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշին, որը հայտարարել էր, թե Սլովակիայում չկա Հայոց ցեղաասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, կարող էր մեծ դեր կատարել ճանաչման հարցն առաջ տանելու գործում և կարող էր դիվանագիտական ձախողում լինել Թուրքիայի ու Ադրբեջանի համար: Սակայն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ մի ակտիվություն չի ցուցաբերում, իսկ երբեմն նույնիսկ խանգարում է նրանց գործունեությանը, հավելել է նա:

Այն հարցին, թե որն է նման իրավիճակի պատճառը, Գրիգորյանը նշել է, որ, հավանաբար, բանը նրանում է, որ ինքը խստրեն քննադատեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ենթադրում էին միջպետական խումբ ստեղծել Ցեղասպանության իրողությունը հետազոտելու համար: Նա ասաց, որ գերադասելի կլիներ, եթե ԱԳՆ-ն չեզոքություն պահապներ՝ չխանգարելով նրանց բարձրաձայնել ու առաջ քաշել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերը: Ըստ Գրիգորյանի, արձանագրությունների վավերացումը կհանգեցներ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բոլոր միջոցառումների տապալմանը Ցեղասպանության 100-ամյակի շեմին:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---