Բորիս Գելֆանդ. Ուրախալի է, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում կոռեկտ պայքար է ծավալվում

Բորիս Գելֆանդ. Ուրախալի է, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում կոռեկտ պայքար է ծավալվում

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում հանգստյան օրվանից հետո Վիշվանաթան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարը վերսկսվել է:

9-րդ պարտիայում գրոսմայստերները ոչ ոքի են խաղացել: Ընդհանուր հաշիվն է 4.5:4.5:

Մամլո ասուլիսի ժամանակ Անանդը հայտարարել է, որ դեբյուտում թույլ է տվել բացթողում, որի արդյունքում սպիտակները առավելություն են ստացել` բաց դիրքում ունենալով 2 փիղ:

Երբ Գելֆանդին հարցրել են, արդյոք նա և Անանդը ընկերներ են, թե թշնամիներ, նա պատասխանել է, որ այս մրցախաղում իրենց կարելի է մրցակիցներ կոչել, սակայն իրեն ուրախացնում է այն փաստը, որ մրցախաղում կոռեկտ պայքար է ծավալվում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---