«ԱրմենՏել»–ի փոխհատուցման անվճար րոպեներն ու մեգաբայթերը հնարավոր կլինի օգտագործել վաղվանից

«ԱրմենՏել»–ի  փոխհատուցման անվճար րոպեներն ու մեգաբայթերը հնարավոր կլինի օգտագործել  վաղվանից

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է

մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին:

Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն:

Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդը սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Beeline լրավական ծառայությունից` hատուցումը` անվճար 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց:

«ԱրմենՏել» ընկերությունը մայիսի 18-ի առավոտյան 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի ունեցած խափանման հետևանքով այն բաժանորդներին, ովքեր ունեցել են դժվարություններ զանգեր կատարելու հետ կապված կտրամադրի անվճար բոնուսային րոպեներ և անվճար ինտերնետ փաթեթներ: Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:

Մայիսի 18–ին Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ խնդիրներ էին առաջացել ելքային զանգերի հետ, որը կապված է եղել ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---