ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դրական է գտնում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները: Այդ մասին Լավրովը հայտարարել է լրագրողներին իր հայ գործընկերոջ հետ կայացած բանակցությունների ավարտին: Նա նշել է, որ Հայաստանը ռուսաստանյան քաղաքականության գերակայություններից մեկն է: Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակից-երկիր է, որի հետ Ռուսաստանի մոտ ձեւավորվել են բարի եւ բարեկամական հարաբերություններ: Բանակցությունների ընթացքում քննարկվել է տնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը: Լավրովն արտահայտվել է լրացուցիչ տնտեսական կոնկրետ նախագծերի մշակման անհրաժեշտության օգտին: Բացի այդ, քննարկվել է տրանսպորտային բաղադրիչի զարգացման խնդիրը, եւ Ռուսաստանը պատրաստ է այդ հարցում քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, հայտարարել է Լավրովը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---