Ռուբեն Սաֆրաստյան. ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բացեց դուռը Վրաստանի անդամակցության համար

Ռուբեն Սաֆրաստյան. ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բացեց դուռը Վրաստանի անդամակցության համար

PanARMENIAN.Net - «Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բացեց դուռը Վրաստանի անդամակցության համար»,-հայտարարել է լրագրողներին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավարը: Ըստ նրա, չնայած, որ Դաշինքին անդամակցելու ժամկետներ չեն նշվել, նման հավանականության մասին հայտարարվեց: Իրադարձությունների նման շրջադարձը վկայում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դերակատարության աճի մասին:

Մյուս կողմից, ըստ Սաֆրաստյանի, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Վրաստանի տարածքային խնդիրները մեծ հարցականի տակ են դնում նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հայտնի է, որ տարածքային խնդիրներ ունեցող երկրների համար մուտքը ՆԱՏՕ փակ է, իսկ Վրաստանը միանգամից երկու խնդիր ունի՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, որոնց անկախությունը ճանաչել է Ռուսաստանը: Վրաստանը, որը նրանց համարում է իր բաղկացուցիչ մասը, չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին այս ձևաչափով, իսկ ՆԱՏՕ-ի ակտիվությունն այդ հարցում հավասարակշռվում է Ռուսաստանի կողմից, որը հովանավորում է երիտասարդ հանրապետություններին:

Չիկագոյում մայիսի 20-21 տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որը նվիրված էր իրավիճակին Աֆղանստանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---