
ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը կայցելի Սիրիա: «Նա մտադիր է Սիրիայի ղեկավարության և ընդդիմության հետ քննարկել կարգավորման վեց կետից բաղկացած շտապ գործողությունների ծրագիրը»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ներկայացնելով իր զեկույցը Անվտանգության խորհրդում:
Աննանի այցը Սիրիա տեղի կունենա առաջիկայում: Նա կհանդիպի նախագահ Ասադի, ինչպես նաև մի շարք անձանց հետ, այդ թվում ընդդիմության: