Գայանե Առուստամյանը չի հավատում, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է

Գայանե Առուստամյանը չի հավատում, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է

PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը հայտարարել է, թե հակված չէ ընկալելու ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր ուժ: Ըստ նրա, ԲՀԿ-ն պետք է ապացուցի, որ իր հայտարարությունները ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին և պայքարը ընտրախախտումների դեմ ընտրությունների ժամանակ ֆիկցիա չեն, և կուսակցությունն այդ նպատակով պետք է համագործակցի ՀԱԿ և այլ ընդդիմադիր ուժերի հետ:

«Բարգավաճ Հայաստանը» պետք է ապացուցի, որ այս անգամ իրոք «նրա խոսքը գործ է» և որ սա խաղ չէ և չի ծառայում սեփական շահերի սպասարկմանն ու սեփական ունեցվածքի պահպանմանը»,-ասել է նա:

Գայանե Առուստամյանը նաև նորմալ է համարել ՀԱԿ ու ԲՀԿ համագործակցությունն ընտրություններից առաջ՝ նշելով, որ քաղաքական պայքարում նորմալ է դաշնակիցներ որոնելը և դա արվել է բարի նպատակով՝ երկրում առկա վիճակը շտկելու ձգտումով: Նա նշել է նաև, որ ՀԱԿ-ը կայուն ընտրազանգված ունի, որը եթե նվազում էլ է, ապա արտագաղթողների հաշվին: Ինչ վերաբերում է նրան, թե որքանով ԲՀԿ-ի կոալիցիային չանդամակցելը կարող է կապված լինել 2013թ. նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը սատարելու մտադրության հետ, ապա Առուստամյանը ոչինչ չի բացառել՝ հայտարարելով, որ անհնար է համարում Քոչարյանի վերադարձը: Ըստ նրա, եթե ԲՀԿ-ն իրոք մտադիր է սատարել ընտրություններում Քոչարյանին, ապա նշանակում է, նա կմիանա «դատարկ թմբուկներին»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---