Ներում ստացած բելառուս ընդդիմադիրին կրկին դատապարտել են

Ներում ստացած բելառուս ընդդիմադիրին կրկին դատապարտել են

PanARMENIAN.Net - Մինսկի դատարանը վեց ամսվա կալանքի է դատապարտել ընդդիմադիր Վասիլի Պարֆենկովին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Պարֆենկովը, դատապարտված Մինսկում 2010թ. անկարգությունների գործով, և որին նախագահը ներում էր շնորհել, կրկին մեղավոր է ճանաչվել պրոֆիլակտիկ հսկողության պայպանները խախտելու մեջ: Նա պատիժը կկրի կալանավորների տանը, որտեղ պայմաններն ավելի մեղմ են, քան գաղութում: Դատախազը պահանջել է դատապարտել Պարֆենկովին մեկ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

Պարֆենկովին ներում էր շնորհվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի 11-ին: Իսկ 2012թ. ապրիլի 19-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր նրան, որ քրեական գործ է հարցում նրա դեմ՝ առանց հարգելի պատճառի բնակության վայրը լքելու պատճառով: Բելառուս իրավապաշտպանները այդ հետապնդումը համարում են քաղաքական:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---