Սամվել Բալասանյան. ԲՀԿ–ն նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա

Սամվել Բալասանյան. ԲՀԿ–ն  նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա։ Այս մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողներին ասաց կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը։

Նրա հավաստմամբ, ԲՀԿ–ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Նաիրա Զոհրաբյանը։

Մայիսի 24–ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---