ԱԺ մանդատների հանձնման արարողությանը դեռևս ներկա են միայն ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները

ԱԺ մանդատների հանձնման արարողությանը դեռևս ներկա են միայն  ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում մեկնարկել է 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին այս պահի դրությամբ ներկա են Հայաստանի հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսկացության ներկայացուցիչները։ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների և Հայ ազգային կոնգրեսի ԱԺ անցած անդամները դեռևս չեն ներկայացել։

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, հաղթեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

17  30.05.12 - ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---