Ադրբեջանը հետ է կանչել իր դեսպանին Իրանից

Ադրբեջանը հետ է կանչել իր դեսպանին Իրանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Իրանից: Դեսպան Ջավանշիր Ախունդովը չորեքշաբթի օրը մեկնել է Բաքու, հաղորդում է Trend գործակալությունը:

Մայիսի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց Ադրբեջանում իր դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամիին: Որպես դեսպանին հետ կանչելու պատճառ նշվում է Բաքվում ԻԻՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հոգևոր առաջնորդի վարկաբեկումը: Ներկա պահին ենթադրվում է, որ դեսպանը Թեհրան է կանչվել խորհրդակցությունների համար: Նրա Ադրբեջան վերադառնալու ամսաթիվը շարունակում է անհայտ մնալ: Դեսպանն իր երկիր է վերադարձել մայիսի 22-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---