Ռուսաստանը հանդես է եկել սիրիական դիվանագետների արտաքսման դեմ

Ռուսաստանը հանդես է եկել սիրիական դիվանագետների արտաքսման դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը համաձայն չէ մի շարք արևմտյան և արաբական երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Ճապոնիայի որոշման հետ` արտաքսել սիրիական դիվանագետներին: Ռուսաստանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ նման գործողություններն անվանվում են «հակարդյունավետ», հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Մոսկվան պնդում է, որ դրանով իսկ այսպես կոչված «Սիրիայի բարեկամների խմբի» անդամները գիտակցաբար խզում են կապերը Դամասկոսի հետ: Միևնույն ժամանակ Սիրիան հայտարարել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին` Դամասկոսում դեռևս մնացած վերջին արևմտյան դիվանագետներից մեկին արտաքսելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---