ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում համալրվել է ինտերնետ հասանելիությունը

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում համալրվել է ինտերնետ հասանելիությունը

PanARMENIAN.Net - Եվրոպական կրթական համակարգին ինտեգրման գործընթացին ընդառաջ` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը համալրել է ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող 3G երթուղիչով, լազերային տպիչով, փոխանջատիչներով և այլ սարքերով: Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` համալսարանում կգործի նաև Wi-Fi անկյուն: Ուսումնական գործընթացի պահանջներից բխող արժեքավոր սարքերից առանձնահատուկ կարևորություն ունի լուսարձակով ինտերակտիվ գրատախտակը: Այն տեղեկատվական մեծ հոսքերի տիրապետելու և դասապրոցեսը լիարժեք կառավարելի դարձնելու հրաշալի գործիք է դասախոսների համար: Ուսումնական նյութի մատուցման ինտերակտիվ գրատախտակը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տիրապետելու առավելագույն գիտելիքների:

«Գյումրիի տնտեսագիտական համալսարանը թվով չորրորդն է այն 29-ը բուհից, որոնք ընդգրկված են կրթական լաբորատորիաների ստեղծման մեր ծրագրերում: Բարձրագույն որակյալ կրթության համար ստեղծված այս պայմանները կարևոր են մեր խելացի ուսանողներին աջակցելու առումով: Խորացված դասընթացների ժամանակակից մեթոդը նրանց թույլ կտա ետ չմնալ դարի գիտատեխնիկական առաջընթացից, կրճատել տարածությունը և համագործակցել առաջատար բուհերի հետ: Եղել և մնալու ենք Ձեր կողքին»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---