Սիրիական ԱԳՆ կտրուկ է արձագանքել Հուլայում կոտորածի վերաբերյալ բրիտանական ռեպորտաժին

Սիրիական ԱԳՆ կտրուկ է արձագանքել Հուլայում կոտորածի վերաբերյալ բրիտանական ռեպորտաժին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին կտրուկ է արձագանքել Հուլա քաղաքից արևմտյան հեռուստաալիքի առաջին լրատվական ռեպորտաժին , որտեղ մայիսի 25 սպանվել է 100 ավելի մարդ: Դիվանագետի խոսքով, բրիտանական հեռուստատեսության 4-րդ ալիքի լրագրողները իրավունք չունեն անցկացնելու սեփական հետաքննությունը և պարզել` ով է մասնակցել զանգվածային սպանությանը: Նա ընդգծել է, որ այդ խնդիրը լուծվում է սիրիական կառավարության կողմից, որը պետք է լինի ճշմարտացի տեղեկատվության միակ աղբյուրը:

Նա ընդգծել է, որ Հուլայում ջարդերի հետաքննության կառավարական հանձնաժողովը օրեցօր ներկայացնում է իր գործունեության արդյունքները:

Մայիսի 25-ին Հուլայում տեղի ունեցած կոտորածների արդյունքում զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---