Բաքուն հայտարարում է միանգամից 40 ահաբեկիչների վնասազերծման մասին

Բաքուն հայտարարում է միանգամից 40 ահաբեկիչների վնասազերծման մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «40 ահաբեկիչների են վնասազերծել, որոնք պատրաստվում էին պայթյունների շարք կատարել «Եվրատեսիլ-2012» օրերին: Ինչպես հայտնում է նախարարության մամլո կենտրոնը, հակաահաբեկչական գործողության արդյունքում վնասազերծվել է զինված խմբավորում, որը պլանավորում էր սադրանքներ, սաբոտաժ, ահաբեկչական գործողություններ՝ խախատելու համար կայունությունն Ադրբեջանում «Եվրատեսիլի» օրերին:

Ադրբեջանի ԱԱՆ հայտնում է, որ «խմբավորման անդամներ Պադարովն ու Սանիևը, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող Էլմիր Նուրալիևը ապօրինաբար Ադրբեջանի տարածք են անցել Ռուսաստանից 2011թ. հուլիսին: Ընդ որում, Պադարովի գլխավորած խումբը պետք է ահաբեկչական հարձակում կատարեր Ադրբեջանի նախագահի դեմ հյուսիս-արևմտյան շրջաններ այցելության ժամանակ»:

«Սանիևի խումբը պետք է պայթյունների շարք կազմակերպեր Բաքվում «Եվրատեսիլի» օրերին օտարերկրացիների հավաքման վայրերում: Մասնավորապես, խմբի անդամները պետք է պայթուցիկով լցոնված մեքենաներ կայանեին խոշորագույն հյուրանոցների մոտ՝ գործի դնելով դրանք հեռակառավարման վահանակի միջոցով: Ահաբեկիչներից մեկը պետք է աղմուկ հանող ռումբ պայթեցներ Baku Crystal Hall-ում՝ մրցույթի եզրափակչի ժամանակ, խուճապ ու հրմշտոց առաջացնելով հանդիսատեսի շրջանում:

«Խմբավորման մի մասը վնասազերծվել է դեռ ապրիլին: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք»,-հայտնել են նախարարությունից, հայտնում է «Վեստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---