ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՐՔ

PanARMENIAN.Net - Համբուրգում կհրատարակվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք: 2000 էջանոց հրատարակության հեղինակն է «Շպիգել» թերթի քաղաքական խմբագիր Վոլֆգանգ Գուստը: Գրքում ներկայացված են հայտնի քարոզիչ եւ արեւելագետ Յոհաննես Լեփսիուսի Հայաստանին վերաբերող վավերագրերի կեղծված ու ջնջված էջերի վերականգնված տարբերակները: Նշենք, որ Վ.Գուստը «հայկական հարցին» վերաբերող բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ է: Նրա «Հայոց ցեղասպանությունը. աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովրդի ողբերգությունը» գիրքը 2002 թվականին հրատարակվել է նաեւ Երեւանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---