ԱՄՆ-ն մտադիր է ռազմածովային նավատորմի մոտ 60 տոկոսը տեղակայել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

ԱՄՆ-ն մտադիր է ռազմածովային նավատորմի մոտ 60 տոկոսը տեղակայել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է մինչև 2020թ իր ռազմածովային նավատորմի մոտ 60 տոկոսը տեղակայել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին հունիսի 2-ին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, հաղորդում է Reuters-ը:

Ներկայումս ամերիկյան ռազնմական նավերի մոտ 50 տոկոսը տեղակայված է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ըստ պաշտոնական տվյալների, 2012թ մարտին ԱՄՆ ռազմածովային նավատորմում հաշվառվել է 282 նավ` ներառյալ օժանդակ նավերը:

Մեկնաբանելով պաշտոնական Վաշինգտոնի հետաքրքրվածությունը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ` Պանետտան ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ առճակատման գնալ Չինաստանի հետ:

Մանիլան և Տոկիոն տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներն են, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---