Տիգրան Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետ կդառնա

Տիգրան Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետ կդառնա

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստում ընդունվել է որոշում այն մասին, որ նոր վարչապետ կդառնա կառավարության գործող ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդել է իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, այդ որոշումն ընդունվել է միաձայն: Նրա խոսքով` մոտ օրերս կնշանակվեն արտաքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները:

Շարմազանովը նշել է, որ օրենքով սահմանված ժամկետում կնշանակվեն նաև մնացած նախարարները: Ընդ որում նա խոստացել է, որ մեկ ամսվա ընթացքում խորհրդարանում կքննարկեն կառավարության ծրագիրը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---