Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը

PanARMENIAN.Net - Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։

Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը՝ «նախաքննությունը շարունակելու անհրաժշետության կապակցությամբ», գրում է Haqqin.az-ը։

Ղուկասյանը կալանքի տակ է ադրբեջանական բանտում 2023–ի սեպտեմբերից, երբ նա ձերբակալվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի հետ միասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---