ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Ծաղկաձորում մեկնարկել է Համահայկական երիտասարդական 2-րդ համաժողովը, որին մասնակցում են 100-ից ավելի մասնակիցներ աշխարհի 17 երկրներից: Միջոցառման մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համաժողովի բացմանը հանդես է եկել նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը նշել է, որ միջոցառման կազմակերպիչները` «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադարամը եւ ՀՀ ԱԳՆ-ն ձգտում են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի Սփյուռքի երիտասարդությունը կապեր հաստատի Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հետ եւ մասնակցի պետության կողմից իրագործվող համահայկական ծրագրերին: Համաժողովի շրջանակներում կկայանա նաեւ հանդիպում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ներկայումս համաժողովի մասնակիցները քննարկումներ են անցկացնում երեք հիմնական թեմաներով` `«Մշակույթ եւ հայկական ինքնույթուն», «Երիտասարդություն եւ արդի համազգային խնդիրներ», «Սփյուռք եւ գլոբալիզացիա»: Կմշակվեն նաեւ հեռահար ծրագրեր, կապված, մասնավորապես, Հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով միջոցառումների կազմակերպման եւ աշխարհի հայ գործարարների բիզնես-համաժողովի անցկացման հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---