Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությանը:

Ադիլբեկ Ջակսիբեկովը կարևորել է պատվիրակության` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումը` ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը:

Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, պաշտպանության, անվտանգության բնագավառներում փորձի և տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերի շրջանակ: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Ղազախստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական փոխգործակցության խթանման, այս ոլորտում նորմատիվային բազայի հստակեցման ուղղությամբ ձեռնարկված և պլանավորվելիք քայլերի կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջև, ի լրումն պաշտպանության ոլորտի, առկա է համագործակցության մեծ ներուժ նաև այլ ոլորտներում, և երկու երկրների նախագահների կառուցողական և ակտիվ երկխոսությունը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման համար:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային իրադրությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---