ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՊԱՐՏՔԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում Հայաստանն ու Վրաստանը չկարողացան պայմանավորվել էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի եւ երկաթուղային սակագների առնչությամբ: Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, չեն պարզվել

Հայաստանի կողմից Վրաստանին էներգամատակարարման դիմաց պարտքին առնչվող հարցերը: Վրաստանը չի ճանաչել 6 մլն դոլարը որպես պետպարտք, որը վրացական կողմը պարտավորվել էր մարել 2000 թվականին այդ երկիր էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարարության եւ «Հայէներգո»-ի միջեւ համաձայնագրի շրջանակներում: Թբիլիսին պնդում է, որ պարտքը մարվել է, իսկ Երեւանը հավաստիացնում է, որ Վրաստանի կողմից ոչ մի փոխանցում չի եղել: Իրավիճակը պարզելու համար կողմերը պայմանավորվել են ստեղծել հատուկ աշխատանքային խմբեր, որոնք մեկ ամսվա ընթացքում կուսումնասիրեն տվյալ հարցը: Կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռքբերել նաեւ երկաթուղային փոխադրումների սակագների զեղչերի առնչությամբ: «Կստեղծվի համատեղ հանձնաժողով, որը տնտեսապես կհիմնավորի այդ զեղչերին առնչվող հարցը»,- ասել է լրագրողներին Հայաստանի երկաթուղային վարչության պետ Արարատ Խրիմյանը: Հիշեցնենք, որ ներկայումս գործում է 24 տոկոսանոց զեղչ Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար եւ 17 տոկոսանոց զեղչ` մնացած բեռների համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---