ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԵՐԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ՀԵՏԵՎԻ ԻՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Ջոն Քերին խոստացել է ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում պաշտոնապես ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Pasadena Star-News» գործակալությանը: Մինչդեռ, ինչպես հիշեցնում է աղբյուրը, նման խոստումներ նախագահության թեկնածու լինելու ընթացքում տվել են նաեւ ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ-ավագը, Բիլ Քլինթոնը եւ գործող նախագահը, սակայն, հայտնվելով Սպիտակ տանը, հակադրվել են օրակարգում ցանկացած բանաձեւի ընդգրկմանը, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---