Հունիսի 24–ին Երևանում կանցկացվի միջազգային Օլիմպիական օրվան և Օլիմպիական խաղերին նվիրված վազքարշավ

Հունիսի 24–ին Երևանում կանցկացվի միջազգային Օլիմպիական օրվան  և Օլիմպիական խաղերին  նվիրված  վազքարշավ

PanARMENIAN.Net - Հունիսի 24–ին Երևանում ՄՕԿ-ի հովանու ներքո Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ կանցկացվի միջազգային Օլիմպիական օրվան և Լոնդոնի Օլիմպիական խաղերին նվիրված վազքարշավ:

Միջոցառմանը կարող են մասնակցել 13-ից բարձր տարիքի վազքասերները: Երթուղին լինելու է Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց -Մաշտոցի պողոտա - ստորգետնյա անցում - «Հաղթանակի» կամուրջ- «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ:

Վազքը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից Երևանի ժամանակով ժամը 10:00 –ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---