Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցն անցկացնում է առաջին ուսումնամարզական հավաքը

Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցն անցկացնում է առաջին ուսումնամարզական հավաքը

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցն այս օրերին անցկացնում է իր առաջին ուսումնամարզական հավաքը: Ջերմուկում կազմակերպված պարապմունքներին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն պատանի շախմատիստները:

Լևոն Արոնյանն այս օրերին հանդես է գալիս Մոսկվայում անցկացվող Տալի հուշամրցաշարում: Գաբրիել Սարգսյանի հետ միասին Ջերմուկում պարապմունքներն անցկացնում են Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Դավիթ Հարությունյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---