Միշել Պլատինի. EURO-2012-ը ֆուտբոլի տոն է հավաքականների մակարդակով

Միշել Պլատինի. EURO-2012-ը ֆուտբոլի տոն է հավաքականների մակարդակով

PanARMENIAN.Net - EURO-2012 եզրափակիչ մրցաշարը, որը տեղի կունենա մոտակա երեք շաբաթվա ընթացքում Լեհաստանում և Ուկրաինայում, հագեցած կլինի անհամար ֆուտբոլային հույզերով: Ամբողջ աշխարհի միլիոնավոր ֆուտբոլային երկրպագուների հետ միասին անմոռանալի մրցաշարի մեկնարկին անհամբեր սպասում է նաև ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Ընդ որում, ինչպես բացման խաղի նախօրեին Պլատինին հայտնել է UEFA.com-ի հետ զրույցում, EURO-ի եզրափակիչ փուլը պարզապես գոլերի շարան չէ: «Ֆուտբոլ են խաղում ոչ միայն հարձակվողները, այլև պաշտպանները և անգամ դարպասապահները,- ասել է նա: - Ֆուտբոլը միայն այն բանի հարցը չէ, թե ով է գրոհում, այլև թե ով է պաշտպանվում, ով է ճիշտ խաղում մարտավարության տեսակետից: Ֆուտբոլում պաշտպանը կարող է նույնքան գեղեցիկ խաղալ, որքան և հարձակվողը: Բայց առաջին հերթին ֆուտբոլը, իհարկե, հույզերն են: Հույզեր, որոնք ֆուտբոլիստները պարգևում են մարդկանց: Ե'վ ռմբարկուները, և' պաշտպանները մեծ ֆուտբոլի մասն են»:

EURO-2012-ը ֆուտբոլի տոն է հավաքականների մակարդակով, ֆուտբոլի ազգային ոճերի և յուրօրինակության ցուցադրություն: ՈՒԵՖԱ-ն հավաքականների մակարդակով ֆուտբոլը համարում է եվրոպական ֆուտբոլի բնանկարի կարևորագույն տարրը:

«Կարծում եմ` ազգային հավաքականներն ակումբներից պոպուլյար են, որովհետև միավորում են ժողովուրդներին,- հավելել է Պլատինին:- Ինչ-որ երկրպագուներ կարող են առանձին ակումբի օժանդակել, բայց ողջ ազգը միավորվում է իր ազգային հավաքականի շուրջ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---