ՈւԵՖԱ-ի տեխնիկական վերլուծության խումբը կառանձնացնի EURO-2012-ի ընդհանուր միտումները

ՈւԵՖԱ-ի տեխնիկական վերլուծության խումբը կառանձնացնի EURO-2012-ի ընդհանուր միտումները

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի տեխնիկական վերլուծության խումբը, որը բաղկացած է ճանաչված փորձագետներից, EURO-2012-ը կդիտարկի մարզիչների տեսակետից և առաջնության մասին հաշվետվությունում կառանձնացնի ընդհանուր միտումները:

Խումբը բաղկացած է 11 փորձագետներից, ում հավաքել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական տնօրեն Էնդի Ռոքսբուրգը: «EURO-ն, աշխարհի առաջնությունն ու ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան այն մրցաշարերն են, որոնցում տվյալներ են կուտակվում համեմատական գնահատման համար և ծնվում են ամենանշանավոր միտումները: Դա կարևոր է նյուանսների որոշման տեսակետից, որոնք, հնարավոր է, հարկ է ավելացնել պատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերում»:

Տեխնիկական խմբի աշխատանքը հիմնված կլինի դիտարկումների վրա յուրաքանչյուր խաղին: Յուրաքանչյուր հանդիպմանը կաշխատեն խմբի առնվազն երկու ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---