«Ժողովուրդ». ՕԵԿ–ը հետ է հավաքում ընտրակաշառքները

«Ժողովուրդ». ՕԵԿ–ը հետ է հավաքում ընտրակաշառքները

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում հետընտրական կրքերը դեռ չեն հանդարտվում։ ««Ժողովուրդի»–ի աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարայնը չի համակերպվում այն մտքի հետ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ–ը խայատառակ պարտություն է կրել և շատ չնչին ձայներ հավաքել։ Ըստ մեր աղբյուրների` Բաղդասարյանը նախքան ՌԴ մեկնելը հայտարարել է, որ իր տված գումարները պետք է վերադարձնեն։ Կուսակցականները բացատրել են, որ տրված գումարներն իրենք բաժանել են` պատրաստակամություն հայտնելով հստակ, ճշտված ցուցակները ներկայացնել` ապացուցելով, թե որ քաղաքացին ինչքան գումար է ստացել։ Մի քանի ՕԵԿ–ականներ անգամ խոստովանել են, որ «կարուսել են» արել, բայց արդյունքն էլի գոհացուցիչ չէ։ Բաղդասարյանը հայտարարել է, թե որևէ պատճառաբանություն իրեն չի հետաքրքրում, Ռուսաստանից վերադառնալուն պես փողերը պետք է իր սեղանին դրված լինեն։ Փորձեցինք տեղեկություններ ճշտել ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---