Քոֆի Աննանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են Սիրիայում իշխանափոխության հարցը

Քոֆի Աննանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են Սիրիայում իշխանափոխության հարցը

PanARMENIAN.Net - ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկել են Սիրիայում իշխանափոխության հարցը, հայտնում է պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Աննանը ձգտում են համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում: «Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ և ձգտում ենք, որպեսզի Մոսկվան մասնակցի ընդհանուր քաղաքական ռազմավարության մշակմանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---