Սիրիայի ընդդիմությունը լիբանանցի պատանդներին ազատելու դիմաց պահանջել է քաղաքական վարչակարգի փոփոխություն երկրում

Սիրիայի ընդդիմությունը լիբանանցի պատանդներին ազատելու դիմաց պահանջել է քաղաքական վարչակարգի փոփոխություն երկրում

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության մարտիկները լիբանանցի պատանդների դիմաց որպես փրկագին պահանջել են քաղաքական վարչակարգի փոփոխություն երկրում, հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը:

Այսպես կոչված Սիրիական ազատ բանակի ապստամբները, որոնք 11 շիիթական ուխտագնաց են առևանգել, վերջնագիր են ներկայացրել Սիրիայի իշխանություններին:

«Մեր հյուրերը ազատ կարձակվեն, երբ նրանց գործը դիտարկի նոր ժողովրդավարական խորհրդարանը,- ասվում է սիրիական դիմադրության ներկայացուցիչների հայտարարության մեջ:- Սակայն, հաշվի առնելով ընթացիկ պայմանները, հնարավորություն կա նրանց ազատագրման մասին բանակցություններ վարելու նաև հարևան երկրների հեջ»:

Իրանից վերադարձող լիբանանցի ուխտագնացները առևանգվել են թուրք-սիրիական սահմանին մայիսի 22-ին: Մարտիկների պատանդն է դարձել 11 հոգի, կանանց ազատ են արձակել, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---