ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՀԵՐՔԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՈՂՈՔ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ սպաների մասնակցության դեմ պաշտոնական բողոք է ուղարկել Հյուսիս-Ատլանտյան Դաշինքին: Այդ մասին այսօր տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Էխո» թերթը: Հիշեցնենք, որ ինչպես նախօրեին տեղեկացրել էր «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն բողոք է հղում Բրյուսելին` Ադրբեջանում սեպտեմբերի 13-26-ը կայանալիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ զինվորականների մասնակցության կապակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---