Անցկացվել է Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը

Անցկացվել է Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - «Աշխատանք» մարզադահլիճում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրել են սամբոյի առաջին հայ աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:

Տասը քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են հավաստագրերով և մեդալներով, իսկ 57, 62 և 68 կգ քաշային կարգերում, որոնցում հանդես է եկել Հովհաննսյանը, հաղթողներն արժանացել են հատուկ մրցակաների:

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1981թվականին Մադրիդում: 1983-95 թթ աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---