Փորձագետ. Անհնար է իրագործել Իրանի դեմ նախատեսված բոլոր պատժամիջոցները

Փորձագետ. Անհնար է իրագործել Իրանի դեմ նախատեսված բոլոր պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Իրանի նավթը մեծ նշանակություն ունի միջազգային շուկայի համար, քանի որ մի շարք խոշոր արաբ նավթարդյունաբերողներ, ինչպիսիք են Լիբիան ու Իրաքը, տառապում են քաղաքացիական պատերազմներից, քանի որ նավթի այլ արտադրողներ, Յեմենն ու Սուդանը յուրահատուկ խնդիրներ ունեն, հայտնել է «Թրենդ» գործակալությանը փորձագետ Հոուման Փայմանին Սինգապուրից:

Ըստ ՕՊԵԿ զեկույցի, Իրանում նավթի արդյունաբերությունը կրճատվել է օրեկան 510 հազար բարելով: Իրանի նավթի արտահանման 70 տոկոսն ուղղվում է ասիական շուկաներ:

Ըստ փորձագետի, անհնար է իրագործել Իրանի դեմ նախատեսված բոլոր պատժամիջոցները: Դա նշանակում է, որ արևմտյան երկրները կկիրառեն պատժամիջոցները, սակայն Ասիայում իրանական նավթի հիմնական ներկրողները, այն է՝ Չինաստանն ու Հնդկաստանը, կշարունակեն գնել այն, ասել է նա: Այնուամենայնիվ, սահմանափակումները կհանգեցնեն իրանական նավթի արտահանման կրճատմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---