Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 39-րդ հորիզոնական

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 39-րդ հորիզոնական

PanARMENIAN.Net - ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը այդ ցուցակում 1015 միավոր զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը, ով ունի 12280 միավոր: Իսպանացի Ռաֆայել Նադալը, ով «Ռոլան Գարոսի» եզրափակիչում հաղթանակ է տարել Ջոկովիչի նկատմամբ, 10060 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 9310 միավորով 3-րդն է:

Դավիթ Նալբանդյանը Լոնդոնում հանդես կգա Queen's Club մրցաշարում: Արգենտինացի թենիսիստի առաջին մրցակիցն է լինելու 21-ամյա կանադացի Վասեկ Պոսպիսիլը: Սա լինելու է թենիսիստների առաջին հանդիպումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---