ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Երեկ Փարիզում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի (ՄԽ) ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի հետ: Զրույցի ընթացքում Ի.Ալիեւը բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը հակամարտության կարգավորման գործում: Ա.Ժակոլենն իր հերթին հավաստիացրել է, որ Ֆրանսիան այսուհետեւ էլ կշարունակի ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ ՄԽ ջանքերի հետագա աշխուժացման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---