Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Անդորրային

Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Անդորրային

PanARMENIAN.Net - Հայաստանի և Անդորրայի երիտասարդական հավաքականների հանդիպման երկրորդ խաղակեսը սկսվեց 2:1 հաշվով: Առաջին կեսից հետո հայ ֆուտբոլիստներից աչքի էին ընկել Հովհաննես Հովհաննիսյանն ու Տարոն Ոսկանյանը: Անդորրայի կազմում միակ գոլը խփել էր Ադամ Սմիթը:

Հանդիպումը կայացավ ԵրևանիՎազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 2013 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:

Երկրորդ խաղակեսի սկզիբը ևս հաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար: Խաղի 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Արտակ Եդիգարյանը: Նա ևս մի քանի անգամ էլ աչքի ընկավ հեռահար հարվածներով, որոնք շատ վտանգավոր էին:

Խաղը հիմնականում ընթանում էր Անդորրայի կիսադաշտում: Հայերը սեղմել էին մրցակցին իրենց դարպասին: Հայերի հերթական գրոհներից մեկի ժամանակ Կամո Հովհաննիսյանի հարվածից հետո գնդակը դիպահ դարպասաձողին: Սակայն մի քանի րոպե անց նա ուղղեց իր սխալն ու խփեց Հայաստանի հավաքականի 4-րդ գնդակը:

Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր և 3-րդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը: Խմբի առաջատարը 16 միավորով Չեխիայի ընտրանին է:

Հայ ֆուտբոլիստները ընտրական մրցաշարում հուլիսի 15-ին հյուրընկալվելիս խաղալու են Ուելսի, իսկ սեպտեմբերի 10-ին` Մոնտենեգրոյի դեմ:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Անդորրային

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---